Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գարեգին Չուքասզյան. «Ռեժիմը ձեռնարկել է արկածախնդրական վիրահատություն»

Քաղաքականություն
chugaszyan

Գործող կառավարման համակարգը իրենից ներկայացնում է հակասահմանադրական կուսակցական բռնապետություն, որի պայմաններում խոսել այս կամ այն կառավարման ձեւի մասին՝ բովանդակազուրկ է. հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուքասզյանը: Նրա խոսքերով՝ մեր երկրում գործում է բռնապետություն, այդ իսկ պատճառով թույլ չի տրվում համաժողովի անցկացման համար հյուրանոց տրամադրել. «Ներկայիս ռեժիմը ձեռնարկել է արկածախնդրական վիրահատություն պետականության հիմքերի վրա»,- ասաց նա: Գարեգին Չուքասզյանի խոսքերով՝ պետք է արտահերթ ժողովրդական ընդվզում սկսել եւ ոչ ասել փոփոխություններին. «Պետք է կոալիցիա ստեղծել եւ իշխանությունը զավթած բանդայի պարագլխի հրաժարականը պահանջել»,- ասաց Հիմնադիր խորհրդարանի նախագահը: Նա բոլորին կոչ արեց մասնակցել բոլոր այն ձեւաչափերին, որտեղ կա Հանրային փրկության ճակատ ձեւավորելու մասին փաստաթուղթ։