Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ցանկանո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը շարունակի թալանը, կոռուպցիան, նվաստացումը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zurabyan1

Այսօր Սահմանադրական փոփոխությունների ոչ հասարակական պահանջ կա, ոչ անհրաժեշտություն, եւ իշխանության արատները սահմանադրութան հետ կապ չունեն, այլ ընտրակեղծարարության, համակարգային կոռուպցիայի. Հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Չեք անցկացնի» նախաձեռնության համաժողովին. «Այս գործընթացի միակ նպատակն է՝ օգնել Սերժ Սարգսյանին՝ 3-րդ պաշտոնավարման հարցում»։ Ըստ Լեւոն Զուրաբյանի՝ առաջարկվող փոփոխություններով խորհրդարանական կառավարման չտեսնված համակարգ է ներդրվում. «Սա Սարգսյանական-գենսեկական մոդել է՝ թույլ նախագահ, գերհզոր ԱԺ նախագահ, որ չի կարող հեռացվել սահմանադրական որեւէ գործընթացով։ Ամեն ինչ արված է, որ Սերժ Սարգսյանը շարունակի իր միանձնյա պաշտոնավարումն ԱԺ նախագահի կարգավիճակով»։ «Ժողովուրդը պետք է հասկանա՝ հանրաքվեի է դրվելու մեկ հարց. Ցանկանո՞ւմ եք արդյոք, որ Սերժ Սարգսյանը շարունակի թալանը, կոռուպցիան, նվաստացումը, որ բերել է մեր ժողովրդի գլխին։ Ժողովուրդը հենց հասկացավ, որ խոսքը գնում է Սերժ Սարգսյանին հեռացնելու մասին, ոտքի կկանգնի եւ մենք կհաղթենք»,- ասաց Լեւոն Զուրաբյանը։