A
A
Բաղրամյան պողոտայում լարված է (տեսանյութ)
Բաղրամյան պողոտայում լարված է։ Երթի մեկնարկից հետո ցուցարարներին հանկարծ հաջողվեց ճեղքել ոստիկանական շղթան եւ հասնել Բաղրամյան պողոտա։ Բայց ավելի առաջ գնալ անհնար էր. ոստիկանական պատ է։ Ոստիկանությունը սպառնում է ուժ կիրառել։ Ոստիկանների կոչերը, որ մարդիկ հեռանան Բաղրամյանի երթևեկելի հատվածից ՝ ոչ մի ազդեցություն չեն ունենում, ակտիվիստներից ոմանք արդեն նստացույց են սկսել , ոմանք ազգային երգեր են երգում ու պարում, շարունակում են ըմբոստանալ ոստիկաններին։ Քիչ առաջ նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռևս չգիտեն համընդհանուր նստացույց լինելու է, թե ոչ։