Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորը Շահեն Հարությունյանին եւ նրա մորը հեռացրեց դահլիճից (տեսանյութ)

Հասարակություն
dat

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի համար այսօր շատ դժվար է վարել Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը, նա երկրորդ անգամ ընդմիջում հայտարարեց։ Նախ ներկաները դժգոհում էին, որ դատավորի խոսքը չի լսվում, ապա փոքր դահլիճ տեղափոխվելով՝ դժգոհեցին, որ ոչ բոլորն են տեղավորվում փոքր դահլիճում։ Դատավոր Արմեն Բեկթաշյանը նիստին ներկա Շահեն Հարությունյանին, նրա մորը՝ Ռուզաննա Բադալյանին, հեռացրեց դահլիճից, երբ նրանք հետաքրքրվեցին, թե ինչու են նիստը փոքր դահլիճում անցկացնում, ապա վանկարկեցին «Ազատություն Հայկին»։ Դատական նիստն ընդմիջվեց մինչեւ ժամը երեքը։