A
A
Ղրիմի ղեկավարին ՀՀ ԱԳՆ-ից պաշտոնական հրավեր չի ուղարկվել (տեսանյութ)
Արդյոք Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը պաշտոնական հրավերո՞վ է ներկա լինելու ՀՀ-ում նոյեմբերին անցկացվելիք հայ-ռուսական 4-րդ միջտարածաշրջանային ֆորումին: Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը շտապեց հայտնել. «Ես ինչքան տեղյակ եմ` նրան ոչ մեկը չի հրավիրել»: Նա նաեւ ավելացրեց` Հայաստան գալը ցանկացած քաղաքացու համար, որ ունի ՌԴ անձնագիր, ազատ է: Իսկ արդյոք ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես ընդունելո՞ւ է Սերգեյ Աքսյոնովին, պարոն Քոչարյանը զարմացած հակադարձեց. «Ի՞նչ է նշանակում՝ չի ընդունելու: Ես ասում եմ՝ իմ տեղեկությամբ որեւէ հրավեր չի գնացել»: Ըստ հայ վերլուծաբանների՝ պաշտոնական այցով ընդունել Ղրիմի նախագահին, կնշանակի անեքսիայի ճանաչում։