Վաղը կքննարկվի Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագիծը
Վաղը՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 11:00-ից, ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում կքննարկվի ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից շրջանառության մեջ դրված՝ «Մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը: ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ, ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՄԱՏՆԱՆՇԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՄԱՆՐԱԿՐԿԻՏ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ, ՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի և ՙԱզգային Ժողովի կանոնակարգ՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
- Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով ՀՀ Ազգային Ժողովին եզրակացություն ներկայացնելու համար:
- Հանձնաժողովի խնդիրներն են՝
- Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի՝
- Հանձնաժողովի անդամները, Հանձնաժողովի որոշմամբ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են այցելել ձերբակալվածների և կալանավորվածների պահելու վայրեր, հանդիպել անազատության մեջ գտնվող անձանց և ունենալ հանդիպում-ընդունելություն:
- Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մեկական պատգամավորներ Ազգային Ժողովի խմբակցություններից, և մեկ պատգամավոր՝ խմբակցությունների կազմում չընդգրկված պատգամավորներից:
- Պատգամավորները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության ղեկավարի (քարտուղարի) ներկայացմամբ:
- Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածուներին Ազգային Ժողովի նիստում առաջարկում են պատգամավորները: Ընտրված է համարվում այն պատգամավորը, ով բաց քվեարկությամբ ստանում է առավել թվով ձայներ:
- Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ և տեղակալ: Հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցություններին: Հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցություններին:
- Ազգային Ժողովի աշխատակազմը Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համար սահմանված կարգով ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար օրենքով սահմանված անհրաժեշտ պայմաններ:
- Հանձնաժողովի լիազորությունները դադարում են 2016 թվականի մայիսի 1-ին:
- Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին մինչև 2016 թվականի հունիսի 10-ը զեկուցում է Ազգային Ժողովի նիստում՝ ներկայացնելով եզրակացություն: Եզրակացության առնչությամբ առարկություններ ունեցող անդամները կարող են ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է զեկույցին: