Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի հարուստները՝ «Ալ Քաիդա»-ի թիրախում. նրանց մահ է սպառնում

Քաղաքականություն
3a9c0de1327c15c17fe27c11fcd735d0

«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման «Inspir» ամսագրում հրապարակվել են ԱՄՆ խոշոր գործարարների անուններ, որոնք ահաբեկիչների թիրախում են հայտնվել։ Եթե նրանք իրենց կապիտալը չհանեն ԱՄՆ-ից, ապա նրանց մահ է սպառնում։ Գործարարների թվում են՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, Դեյվիդ եւ Չարլզ Կոխերը, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, 72,7 մլրդ դոլար կարողություն ունեցող Ուորեն Բաֆեթը եւ այլոք։ Այս մասին հայտնել է NBC News-ը։ Ահաբեկիչները նշել են, որ այն գործարարները, որ ԱՄՆ-ից դուրս ներդրումներ կանեն, ու այդպիսով կվնասեն ԱՄՆ տնտեսությանը՝ ահաբեկիչների ցուցակից կհանվեն։ Правда.Ру-ն հիշեցնում է, որ վերջերս «Ալ Քաիդա»-ի գործի հետեւորդները՝ Իսլամական պետությունը, հարձակման փորձ էր արել ամերիկացի հայտնի բլոգեր Պամելա Հելլերի վրա։ Պատճառն այն է, որ վերջինս մշտապես հանդես է եկել հակաահաբեկչական հրապարակումներով եւ կոչերով՝ պայքարել իսլամիստ ծայրահեղականների դեմ։