Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը պետք է չեզոք լինի թուրք-քրդական հարցում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
turkey

Թուրք- քրդական հարաբերությունները շարունակում են մնալ ծայրաստիճան լարված։ Մեկ օր առաջ հարձակման է ենթարկվել ընդդիմադիր քրդամետ դեմոկրատական կուսակցության գրասենյակը։ Բողոքի պատճառը Իգդիրում ավտոբուսի պայթյունն է, ինչի արդյունքում 14 թուրք ոստիկան էր մահացել։ Պայթյունը լսելի է եղել նաեւ Հայաստանում. «Հաշվի առնելով այն, որ Արեւմտյան Հայաստանում բազմաթիվ հայեր են ապրում, ըստ իս, Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի, որպեսզի ոչ հայերի, ոչ էլ Հայաստանի շահերը չտուժեն»,- կարծում է վերլուծաբան Մուշեղ Խուդավերդյանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի  եւ Քրդական աշխատավորական կուսակցություն հակամարտությունը նոյեմբերի 1-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններով չեն ավարտվի. «Այս ամենն, իհարկե, Էրդողան-Արեւմուտք լարվածությունն է եւ մինչեւ այդ լարվածությունը չթոթափվի, թուրք -քրդական լարվածության մեջ մեղմացում սպասելը իրատեսական չէ»։ Հիշեցնենք, որ լարվածությունը թեժացավ հուլիսին, երբ թուրքական օդուժը Իրաքում սկսեց կրակել Քրդական աշխատավորական կուսակցության ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ։ Արդյունքում խախտվեց քրդերի և Թուրքիայի միջև զինադադարը։