Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան 2 մլն եվրոյի վնաս է կրել խաղացողի պատճառով

Սպորտ
sport-pike

Իսպանիայի ֆուտբոլասերները պատրաստվում են նոր ամոթանք տալ ազգային թիմի պաշտպան Ժերար Պիկեին, չնայած տեղի ֆուտբոլի ֆեդերացիան ամեն ինչ անում է ավելորդ էքսցեսներից զերծ մնալու համար: Բանն այն է, որ Եվրո-2016-ի ընտրական փուլի Իսպանիա – Սլովակիա խաղին հանդիսականները սուլոցներով են ուղեկցել Պիկեի յուրաքանչյուր գործողությունը: Որպեսզի դա չկրկնվի նոյեմբերի 14-ին նախատեսված Անգլիայի հետ խաղում, ֆուտբոլի ֆեդերացիան հանդիպումը Մադրիդից տեղափոխել է Ալիկանտե: Սակայն Պիկեի վրա զայրացած երկրպագուները պատրաստվում են շարունակել այդ ակցիան: Իսկ ինչու են իսպանացի ֆուտբոլասերներն այդպես վատ տրամադրված Պիկեի հանդեպ: Բանն այն է, որ ազգությամբ կատալոնցի ֆուտբոլիստը սատարել է «Բարսելոնայի» եւ «Աթլետիկի» համակիրներին, որոնք Իսպանիայի գավաթի եզրափակիչին սուլոցով են ուղեկցել երկրի օրհներգը: Ի դեպ, ֆուտբոլի ֆեդերացիայի հաշվարկով Անգլիայի խաղը Մադրիդից Ալիկանտե տեղափոխելու պատճառով կազմակերպությունն արդեն 2 մլն եվրոյի վնաս է կրել: