Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի հնագույն ֆուտբոլային ակումբն ապահով ձեռքերում է

Սպորտ
sport-futboli-akumb

Քաթարի մեծահարուստները պատրաստ են օգնության ձեռք մեկնել աշխարհի հնագույն ֆուտբոլային ակումբին` «Շեֆիլդ» ՖԱ-ին: Ինչպես տեղեկացնում են անգլիական լրատվամիջոցները, Քաթարի աշխարհի առաջնության հիմնադրամը օրերս 150 հազար ֆունտ սթեռլինգ կտրամադրի անգլիական ակումբին, որպեսզի վերջինս վերագնի իր նախկին մարզադաշտը, բացի այդ, ստեղծի կանանց թիմ: «Նրանք չեն հետաքրքրվում մեր ակումբով, որպեսզի ցույց տան իրենց ֆինանսական ուժը: Սա պարզ համագործակցություն է ներկայիս հարուստների եւ աշխարհի հնագույն ակումբի միջեւ: Նրանք ցանկանում են պահպանել ֆուտբոլի պատմությունը» - ասել է ակումբի նախագահ Ռիչարդ Տիմսը: «Շեֆիլդ» ֆուտբոլային ակումբը ստեղծվել է 1857 թվականին: Այն այժմ հանդես է գալիս Անգլիայի սիրողական առաջնության 1-ին դիվիզիոնում, որը պրեմիեր լիգայից հեռու է 7 աստիճանով: