Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազգային լեզվով դոմեյն կունենանք՝ « . հայ» (տեսանյութ)

Բարձր տեխ.
hay

Առաջիկա ամիսներից հնարավոր կլինի տեղեկատվական տիրույթում գրանցել հայատառ «.հայ» դոմեյնը,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ վարչության անդամ Լիանա Գալստյանը: Ըստ նրա՝ ընկերությունն այժմ իրականացնում է հայտերի ընդունում հայատառ դոմեյն ունենալ ցանկացողների կողմից: «Այս պահին հայտերի ընդունման փուլն է, որին միայն կարող են մասնակցել Հայաստանում գրանցված ապրանքանիշերի իրավատերերը: Եթե դուք ներկայացնում եք ֆիրմային անվանումը կամ ապրանքանիշը և փաստաթղթերը պատշաճ են ու հավաստի, վճարում եք 5000 դրամ, որից հետո ձեզ կտրամադրվի դոմեյնային անունը: Այսինքն՝ գրանցում այժմ տեղի չի ունենում, այլ հայտերի գրանցման փուլն է»: Լիանա Գալստյանի համոզմամբ՝ այս քայլով Հայաստանը միանում է այն երկրների շարքին, որոնք արդեն ունեն ազգային լեզուներով դոմեյններ. «Այս մասով մենք տենդենցներով ոչ թե հետ ենք մնում, այլ հետևում ենք միջազգային տենդենցներին: Այդպիսի երկրներից է Ռուսաստանը, որտեղ հաջողությամբ կիրառվում է փորձը»: Մանրամասները՝ տեսանյութում