A
A
Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացնում. Ազատություն
«Ադրբեջանի զինված ուժերը, նպատակ ունենալով ստուգել բոլոր տեսակի զորամիավորումների մարտական պատրաստվածությունը, կիրակի օրը լայնամասշտաբ զորավարժություններ են են սկսել», - ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Ըստ հաղորդագրության, զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 13-ը, դրանցում ներգրավված կլինի 65 հազար զինծառայող, շուրջ 700 միավոր զինտեխնիկա, ավելի քան 500 հրթիռային և հրետանային համակարգ, շուրջ 40 ինքնաթիռ և 50 ուղղաթիռ, 20 նավ և նավակ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում