ԼՈՒՐԵՐ ՋԱՎԱԽՔԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինՋԱՎԱԽՔԸ` ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ
Թռչնագրիչն առավելապես մտահոգում է հենց Սամցխե-Ջավախքի ազգաբնակչությանը, քանի որ այս տարածաշրջանը անմիջականորեն է սահմանակից Թուրքիային:
Ախալքալաք կատարած կարճատեւ այցի ժամանակ Վրաստանի Խորհրդարանի նախագահ Նինո Բուջանաձեն հայտարարել է , որ երկրի ղեկավարությունն անում է ամենի ինչ հարեւան Թուրքիայի Հանրապետությունից թռչնագրիպի ներթափանցումը կանխելու ուղղությամբ:
Թռչնագրիպի հնարավոր վտանգներից խուսափելու համար Սամցխե-Ջավախքի սահմանային որոշ բնակավայրերում ընտանի թռչունների կամավոր ոչնչացման գործընթաց են սկսել քաղաքացիները:
ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱԽԱԼՔԱԼԱՔ
Կարճատեւ այցով Ախալքալաքում էր Վրաստանի Խորհրդարանի նախագահ Նինո Բուջանաձեն:
Այցի հիմնական նպատակը Ախալքալաքի կենտրոնում նորկառույց վրացական եկեղեցու օծման արարողությանը մասնակցելն էր:
Բուրջանաձեն մասնակցել է նաեւ այդ առիթով կազմակերպած ճաշկերույթին, որից հետո վերադարձել Թբիլիսի:
Ոչ ստույգ տեղեկությունների համաձայն պլանավորված է եղել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահի եւս մեկ այց` Գումբուրդո, որտեղ գտնվում է վիճահարույց համարվող միջնադարյան մի եկեղեցի: Սակայն այն մտավախությունը, թե խորհրդարանի նախագահի այցը եկեղեցի, գյուղի հայ բնակչության մոտ կարող է զայրույթ առաջացնել` տեղի չի ունեցել:
ՎՐԱՑԱԿԱՆ ՄԱՏՈՒՌ` ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Հունվարի 15-ին վրաց ուղղափառ եկեղեցու, այսպես կոչված Ախալքալաքի եւ Կումուրդոյի թեմի նախաձեռնությամբ Ախալքալաք քաղաքում տեղի ունեցավ վրացական Սուրբ Միխեիլ հրեշտակափայլ մատուռի բացման եւ օծման արարողությունը:
Մատուռը կառուցվել է նախկին մանկապարտեզի տարածքում, որը վրաց եկեղեցին տեղի իշխանություններից վերցրել է անհատույց:
Ախալքալաքցիների սպասվելիք դժգոհությունը նախապես կանխելու համար, սկզբում հայտարարվել էր, թե մանկապարտեզի բակում /մանկապարտեզում տեղակայված է թեմի Առաջնարդարանը/ կառուցվելու է բարեգործական ճաշարան:
Ավելացնենք, որ մատուռի օծման արարողությանը մասնակից վրաց հոգեւորականներն ավելի շատ էին, քան հավատացյալ հոտի ներկայացուցիչները:
Լուրերը տրամադրել է «Ա-Ինֆո» գործակալությունը։