Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս իրավիճակում անգամ Հայաստանը ելք ունի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
serj-sargsyan-Putin

Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանին անդամակցությունից առաջ տրված խոստումները` տնտեսական աճի և անվտանգության վերաբերյալ, խաբեություն և կեղծիք էին: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը համոզվել է սրանում՝ մի շարք ուսումնասիրությունների արդյունքների ծանոթանալով. «Մեր անվտանգության խնդիրները չեն լուծվել, մեր անվտանգության ամրապնդում տեղի չի ունեցել, մեր տնտեսական ցուցանիշների բարելավում տեղի չի ունեցել, խնդիրները, որ ունենում էինք միգրանտների, Ռուսաստանում ապրող հայերի հետ կապված, չեն պակասել և չեն լուծվել»։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը նշում է. «Որևիցե ուսումնասիրություն, թե ինչպիսի հաջողություններ, անհաջողություններ կունենա Հայաստանը մակրոտնտեսական ցուցանիշներով ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում՝ գոյություն չի ունեցել և չունի»; Եվրասիական տնտեսական միությունն արտաքինից տնտեսական միավոր է, սակայն նրա տակ քողարկված են Ռուսաստանի կայսերապաշտական նպատակները։ Այդ պատճառով էլ տնտեսական զարգացման սպասումները հիմնավոր չէին։ «Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է 10%-ով, ՀՆԱ-ն նվազել է մոտ 10%-ով, Հայաստանի միջազգային պահուստները մոտ 1 միլիարդ դոլարով կամ 40%-ով նվազել են, 2 տարում Հայաստանի արտաքին առևտուրը 20%-անոց անկում է արձանագրել»,- ասում է Դանիել Իոաննիսյանը։ Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ` Հայաստանի անդամակցումն այդ կառույցին տնտեսական նպատակ չի հետապնդել. «Ռուսաստանի ամբողջ նպատակը նա էր, որպեսզի կլանի Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը, աստիճանաբար նրա ձեռքից վերցնի որոշ իրավունքներ` միջպետական հարաբերություններում հանդես գալու, կամ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաստով խոչընդոտի նրան` հարաբերությունների մեջ մտնել այլ ուժային կենտրոնների հետ»։ Անդամակցելով ԵՏՄ-ին՝ Հայաստանն այնքան մեծ կորուստներ չկրեց ու դեռ չի կրի, որքան որ կհեռանա զարգացման հեռանկարից, ինչը քաղաքագետների համար սպասելի է։ «Մենք երեկ էլ ժողովրդավարական երկիր չէինք, մենք երեկ էլ բարգավաճ ու զարգացած երկիր չէինք, բայց երեկ ավելի մեծ շանսեր ունեինք ժողովրդավարական երկիր, բարգավաճ և հզոր ապագա ունենալու համար»,- նշում է պարոն Սաֆարյանը։ Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ՝ այս իրավիճակում անգամ Հայաստանը ելք ունի։ Պետք է ճիշտ հաշվարկել տարածաշրջանային իրողությունները. «Իրանը, լինելով Թուրքիայի ավանդական մրցակիցը տարածաշրջանում, շահագրգռված է Հայաստանի քաղաքական կշռի, անկախության բարձրացմամբ, և այսօր նրա վերադարձը, սանկցիաների հանումը հնարավորություններ են ստեղծել առնվազն մեր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու համար»։ Քաղաքագետը «Էլեկտրիկ Երևան» նախաձեռնության օրինակով է համոզվել՝ Ռուսաստանը Հայաստանին որպես գործընկեր է դիտում միայն այն դեպքում, երբ հասարակության կողմից կա շահերը պաշտպանելու պահանջ։