Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանական խումբն ավարտել է սահմանադրական քննարկումները

Քաղաքականություն
9431ae9fba0ae5b1ebfca88648bc4f7a

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 20.07.2015թ. թիվ 206-Լ որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիք ներկայացնող Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի աշխատանքային խումբն ավարտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին, 2-րդ, 7-րդ և 8-րդ գլուխների վերաբերյալ քննարկումները և այն ամփոփել է Աշխատանքային խմբի կողմից 2015 թվականի օգոստոսի 31-ին հաստատված մասնագիտական կարծիքում։ Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 20.08.2015թ. նիստում հաստատվել և հրապարակվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի 1-ից 15-րդ գլուխները։ Սակայն, ՀՀ փաստաբանների պալատի աշխատանքային խումբը ժամանակի սղության պատճառով քննարկել է միայն Նախագծի 1-ին՝ «Սահմանադրական կարգի հիմունքներ», 2-րդ՝ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները», 7-րդ՝ «Դատարանները և բարձրագույն դատական խորհուրդը» և 8-րդ՝ «Դատախազությունը և քննչական մարմինները» գլուխները։ Աշխատանքային խմբի մասնագիտական կարծիքում ընդգրկվել են Նախագծի միայն այն նորմերը, որոնց վերաբերյալ Աշխատանքային խումբը կարծիքի ներկայացման պահին առաջարկներ է ունեցել։ ՀՀ փաստաբանների պալատ