A
A
«Խաբեություն ու կեղծիք էին Հայաստանին տրված խոստումները». Ստյոպա Սաֆարյան (տեսանյութ)
Երկու տարի առաջ այս օրը Սերժ Սարգսյանը հայտարարեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու Հայաստանի մտադրության մասին: 2014 թվականի հունվարի 1-ից այդ միության լիիրավ անդամ Հայաստանին անդամակցությունից առաջ տրված խոստումները` տնտեսական աճի և անվտանգության վերաբերյալ, խաբեություն և կեղծիք էին. Համոզմունք է հայտնում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: Ըստ նրա` ԵՏՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանի տարածքների վրա Ադրբեջանն ավելի շատ է կրակում, Ռուսաստանը չի դադարեցրել զենք-զինամթերքի վաճառքն այդ երկրին, կրճատվել են Հայաստանի արտաքին առևտրի ծավալները, բացասական են տնտեսական զարգացման սպասումները, չի բարելավվել Ռուսաստանում ապրող և աշխատող ՀՀ քաղաքացիների միգրացիոն կարգավիճակը։ Մանրամասները՝ տեսանյութում