Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Առաջնային խնդիր է ազատագրված տարածքների վերաբնակեցումը»

Քաղաքականություն
ARCAX

24 տարի առաջ այս օրը հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ընդունվեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին: Թեև 24-ամյա հանրապետության առջև այժմ բազմաթիվ խնդիրներ կան դրված, առաջնահերթ հիմնահարցերից մեկը ազատագրված տարածքների վերաբնակեցումն է: «Տարածքը չի ամրապնդվում երբեք, եթե այն վերաբնակեցված չէ. բնակչության առկայությունն ու ամրապնդումը այդ հողի վրա և խնդիրների լուծումը. սրանք են կարևոր, որ ժողովուրդը կապված լինի էդ հողին, բնակչություն շատ լինի, որպեսզի մենք այլևս խնդիր չունենանք։ Ժամանակն իհարկե չի սպասում. պետք է էլ ավելի արագ տեմպերով էդ վերաբնակեցման քաղաքականությունն իրագործել»,-ասում է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։ Պատմաբանը նաև կիսում է մտահոգությունը, որ Հայաստանը միջազգային տիրույթում թերանում է քարոզչությունը ադրբեջանամետից հայամետ դարձնելու հարցում: