Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դամասկոսի հայությանը պետք է տեղափոխել Հայաստան»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
bebb1233d9ea2c6ac231eed798a08b3e

Ի՞նչ պետք է արվի այս իրավիճակում, երբ Դամասկոս են ներխուժել Իսլամական պետության գրոհայինները և ակնհայտ վտանգ է սպառնում տեղի հայությանը։ «Դամասկոսում բնակվող հայությանը համայնքի ջանքերով պետք է տեղափոխել Հայաստան,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց արևելագետ Վարդան Ոսկանյանը։-Ստեղծված իրավիճակում այլ ելք չի մնում։ Սակայն, մյուս կողմից, որքան գիտեմ, մեր երկիրը հնարավորություն չունի այդքան մարդ բերելու։ Եվ այս պարագայում պետք է Հայաստան-սփյուռք կապն օգտագործել, քանի որ դրսում շատ մեծահարուստ հայեր կան։ Եվ նրանց միջոցով այնտեղի հայությանը կարող ենք հանել»։ Ակնհայտ է, որ Մերձավոր արևելքի այն տարածքներում, որտեղ Իսլամական պետությունը գործողություններ է իրականացնում, մեր հայրենակիցները մշտապես վտանգված են։ «Ստացվում է, որ հայությունն այնտեղ ապագա այլևս չունի»,-նշեց պարոն Ոսկանյանը։