A
A
Ահաբեկիչները չեն գրավել Դամասկոսի հայաբնակ շրջանները, բայց վտանգավոր իրավիճակ է
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններն այսօր ներխուժել են Դամասկոսի կենտրոն: Սիրիայի քրիստոնյա բնակչության համար ծայրահեղ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել։ Գրոհայինները կարող են ֆիզիկապես ոչնչացնել քրիստոնյաներին, այդ թվում՝ հայերին։ «Այս պահին տեղեկություններ չունենք։ Սպասում ենք, մոտ մեկ ժամից երևի թե մեզ կհայտնեն, թե ինչ իրավիճակ է՝ կապված հայության հետ»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը։ Մինչ այդ, նա նաեւ նշում է. «Սիրիայում ՀՀ դեսպանության տվյալներով, լուրերը, թե ահաբեկիչները գրավել են Դամասկոսի հայաբնակ շրջանները՝ իրականությանը չեն համապատասխանում»։