Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հնդկաստանին նվիրված 1-ին օրը՝ ռոմանտիկ սիրո պատմություն (տեսանյութ)

Քաղաքականություն
hndkakan-3

Այսօրվանից սկսած՝ մեկ շաբաթ, Հայաստանում Հնդկաստանի օրեր են։ Հնդկական շունչը ներկայացվում է երգ ու պարի, ներկայացումների ու թեմատիկ սեմինարների միջոցով։ «Հայաստանում Հնդկաստանն ընկալվում է ավելի շատ Բոլիվուդի մակարդակով, ցավոք։ Շատ քիչ տոկոսն է հանրության, որ իսկապես հետաքրքրվում է հնդկական մշակույթով, փիլիսոփայությամբ։ Կարծում ենք, որ այս փառատոնը փոքր քայլ կլինի, որ մարդիկ նորովի ծանոթանան Հնդկաստանի հետ»,-ասում է «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ գլխավոր քարտուղար Լուսինե Թորոյանը։ Առաջին օրը ներկայացվում է ռոմանտիկ սիրո պատմություն։ Հնդկական ռիթմերն անտարբեր չթողեցին նաև հայ երիտասարդներին։ Մանրամասները՝ տեսանյութում