Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի մոտից դուրս է եկել հստակ համոզումով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
dpt7zxmmiT8

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր հրավիրվել էին Բաղրամյան 26։ Նրանցով է Սերժ Սարգսյանը սկսել սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ հանդիպումները. « Մեր տեսակետների մոտեցումները, առաջարկությունները կարողացանք ներկայացնել եւ դրանք լսելի են, քանի որ ԲՀԿ-ի բոլոր առաջարկները բխում են երկրի ժողովրդավարացումից եւ այն վտանգներից զերծ պահել մեր երկիրը, որոնց մեջ մենք տեսնում էինք տարատեսակ վտանգներ»,-ասում է Վահան Բաբայանը։ ԲՀԿ ներկայացուցիչները ներկայացրել են նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների ընտրիչների համակարգում ներգրավվելու հարցը. «Գտնում ենք, որ դա անթույլատրելի է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները ընդգրկվեն ընտրիչների կազմում եւ ստանան առաջնային մանդատ, դա անհնարին է եւ անիմաստ»,-ասաց ԲՀԿ-ի խոսնակ Վահան Բաբայանը։ Արդյո՞ք ԲՀԿ-ն կմասնակցի «Այո»-ի քարոզարշավին, Վահան Բաբայանը դեռ հստակ չգիտի, փոխարենը մի հարցում վստահ է. ««Ոչ քարոզարշավին», «Ոչ-ի շարժմանը» Բարգավաճ Հայաստանը չի մասնակցի»։ ԲՀԿ խոսնակը ունի նաեւ բացատրություն, թե ինչպես մի քանի ամսում 180 աստիճանով փոխվեց կուսակցության դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ. «Քաղաքականությունը դա դինամիկ զարգացման ուղի է, պետք չէ անընդհատ հետ նայել, մենք պետք է ավելի շատ առաջ նայենք»։ Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն եւ Օրինաց երկիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպմանը չի մասնակցել։ ՀԱԿ-ն արդեն մերժել է հանդիպման հրավերը։ Իսկ «Ժառանգություն» կուսակցությունը Սերժ Սարգսյանի կողմից հրավեր ստացել է այսօր։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտնել է, որ քննարկումներին մասնակցելու հարցը դեռևս պետք է քննարկվի կուսակցությունում։