A
A
«Ժառանգություն»-ը դեռ չի որոշել, բայց հրավեր ստացել է
«Ժառանգություն» կուսակցությունը Սերժ Սարգսյանի կողմից սահմանադրական բարեփոխումներիր նախագիծը քննարկելու վերաբերյալ հրավեր ստացել է։ Այս մասին «Ա1+»-ի լրագրողի հետ զրույցում տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։ Վերջինս նաև նշեց, որ քննարկումներին մասնակցելու հարցը դեռևս պետք է քննարկվի կուսակցությունում, որից հետո վաղը հայտնի կլինի գնալու են հանդիպման, թե՞ ոչ։