Կոչ «օկուպացիոն կառավարությանը»՝ վաճառել սեփական օբյեկտները (տեսանյութ)
Մարզահամերգային համալիրում խաղատուն կլինի, թե ոչ՝ երկրորդական հարց է, ասում է Հանրային խորհրդի անդամ Սուրեն Զոլյանը: Քաղաքագետը կոչ է անում ժամանցի կենտրոն ստեղծելուց առաջ մտածել աշխատատեղեր ստեղծելու մասին: «Կառավարությունն ի՞նչ գործ ունի, որ իրեն դրել է, այսպես ասած, վաճառողի տեղ, այո՛, կառավարությանը տրված է տնօրինման: Տնօրինել չի նշանակում վաճառքի հանել, եթե դու ի վիճակի չես տնօրինել, ապա հրաժարական տուր, հրավիրիր այն մարդուն, ով ի վիճակի է: Տպավորությունն այպիսին է, որ Հայաստանը զավթել է մի խումբ ավազակախումբ, և քանի որ ի վիճակի չէ տնօրինելու, վաճառքի է հանում էժան գնով, բայց դա այդպես չէ, իրենք ի վիճակի են տնօրինել իրենց օբյեկտները»,-նշում է Զոլյանը: Ներկա «օկուպացիոն կառավարությանը» քաղաքագետը կոչ է անում վաճառել սեփական օբյեկտները: «Լսել ե՞ք, որ իրենք իրենց օբյեկտները վաճառքի հանեն: Եթե այնպիսի վնաս ես հասցրել, որ այլևս չես կարող վերականգնել, թող վաճառքի հանեն իրենց օբյեկտները, ոչ թե հայ ժողովրդի պարծանքը և հպարտությունը հանդիսացողը»,-ասում է քաղաքագետը: