Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վենետիկի հանձնաժողովի առաջարկներից ոչ բոլորը կընդունվեն ՀՀԿ-ի կողմից (տեսանյութ)

Քաղաքականություն
e69ddac71997681ffe17e7cf105fa17b

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հերքում է հնչող այն տեսակետը, որ Սահմանադրության փոփոխությունը կապված է Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումն ապահովելու հետ։ Իսկ թե ինչու հիմա որոշեցին փոխել Սահմանադրությունը և ոչ՝ 2012-ին կամ 2018-ին, պարոն Զաքարյանը նշում է. «Բնականաբար՝ դա հանրային և քաղաքական պահանջարկների դաշտից է, որովհետև և՛ 2012-ին, և՛ 2013-ին. և՛ 2014-ին շարունակաբար քննարկումներ են տեղի ունեցել համակարգային փոփոխությունների մասին։ Շարունակաբար խոսք է եղել ավելի լավ կառավարման, վերահսկողության, ընդդիմությանը լծակներ տալու մասին, և այս պահանջները առաջ են բերում երկրի մայր օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը»։ Պարոն Զաքարյանի համոզմամբ՝ Վենետիկի հանձնաժողովի հնչեցրած դիտողություններն ու առաջարկներից ոչ բոլորը կընդունվեն ՀՀԿ-ի կողմից. «Բոլոր խորհուրդները չեն, որ լսելի են կամ բոլոր խորհուրդները չեն, որ ընդունելի են։ Բնականաբար, որոշ դեպքերում ցանկալի է իմանալ մասնագիտական կարծիքներ։ Կան առաջարկներ, որ արմատապես հակասում են մեր հասարակության արժեհամակարգին, կան առաջարկներ, որոնք ժողովրդավարական տրամաբանության զարգացման ներքո են, և չի խանգարի, որ դրանք տեղ գտնեն մեր սահմանադրական նոր նախագծում»։