A
A
Իրավապահները չեն արձագանքել ՀԽ-ի անդամի վրա հարձակմանը (տեսանյութ)
Իրավապահները դեռևս չեն արձագանքել Հիմնադիր խորհրդարանի աջակից 18-ամյա Սյուզի Գևորգյանի նկատմամբ երեկ երեկոյան տեղի ունեցած հարձակմանը։ Այս մասին այսօր Ա1+-ին տեղեկացրեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը։ Նրա պնդմամբ՝ օգոստոսի 14-ի երեկոյան, տուն վերադառնալիս Սյուզի Գևորգյանի վրա հարձակվել են երկու երիտասարդ տղամարդիկ, հարվածներ են հասցրել նրա դեմքին, սպառնացել են, ինչից հետո դիմել են փախուստի։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում Վարուժան Ավետիսյանը ներկայացրեց դեպքի մանրամասները։ Դիտեք տեսանյութը.