Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանությունը կհրաժարվի՞ սահմանադրական փոփոխություններից (տեսանյութ)

Քաղաքականություն
ashot

Սահմանադրական փոփոխությունները չունեն հասարակական աջակցություն, դրան դեմ են հիմնական ընդդիմադիր ուժերը, այդ պատճառով էլ պետք է սպասել հասարակական, քաղաքական ուժերի համախմբում։ Կարծում է Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։ «Ես կարծում եմ կարող է իշխանությունը հրաժարվի՝ տեսնելով թե ինչ մոբիլիզացիա է առաջացնում։ Երբ որ տեսնի, որ դա կարող է մեծ պրոբլեմներ բերել իր համար՝ իշխանությունը պահպանելու կտրվածքով, նա ինչ որ մի պահի կարող է հրաժարվել, որովհետև կարող է տեսնի շատ մեծ է վտանգները, և ներկայացնի այդ վտանգները նրանց, ում հանձնարարականով ինքը մտցրել է շրջանառության մեջ»,- ասաց նա։ Մանրամասները՝ տեսանյութում