Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքական հարցերին ՍԴ-ի դատավոր Թոխյանը կյանքում չի պատասխանելու» (տեսանյութ)

Քաղաքականություն
a02d11340bef94dfa95afd96d4e6cbfe

Սահմանադրական փոփոխությունների հիմնական անհրաժեշտությունը   քաղաքական համակարգի   ապակենտրոնացումն է։ Հայաստանն ունի գերանձնավորված իշխանություն,սակայն սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը  ամենևին էլ կառավարման մոդելի փոփոխությունը չէ։   Ասում է  ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը։ Թեև սահմանադրագետն անձամբ դեմ է խորհրդարանական կառավարման մոդելին, այնուամենայնիվ,   արձանագրում է փաստը՝  առաջնորդվելու ենք  հենց այդ ուղղությամբ։ Ըստ նրա՝ սահմանադրական բարեփոխումներն ավելի կարեւոր խնդիր են լուծում՝ ապահովում են դատական իշխանության նոր երաշխիքներ։ Թեև երկրի մայր օրենքի նախագծի  շուրջ քննադատությունները տարբեր օղակների կողմից բավականին շատ են , բայցևայնպես , պարոն Թոխյանը համոզված է, որ ստեղծվել է լավագույն փաստաթուղթ։ Նոր սահմանադրությամբ վարչապետին դարձնելով երկրի գերագույն գլխավոր հրամանատար և նրան ընձեռելով նախագահին վերապահված բոլոր իրավունքները, պարոն Թոխյանի  խոսքերով,  պետությունը դարձնում ենք կանցլերական. «Այո, այստեղ մտահոգություններ կարող են լինել, բայց նախատեսվել է այսպիսի համակարգ, ինչպես կաշխատի, ոչ մեկ չի կարող ձեզ երաշխավորի, որ այն կարող է ինչ-որ անխափան աշխատել, ես համենանդեպս, այդ կարծիքը չեմ կարող ասել»։ Արժանահավատ են   արդյո՞ք Սերժ Սարգսյանի այն հայտարարությունները, որ  սահմանադրական փոփոխություններից հետո ինքը  չի հավակնելու ոչ վարչապետի, ոչ նախագահի և ոչ էլ ԱԺ-ի նախագահի պաշտոնին, այն դեպքում երբ բոլորը միաբերան պնդում են, որ  բարեփոխումները միտված են իշխող կուսակցության վերարտադրությանը։ «Քաղաքական հարցերին ՍԴ-ի դատավոր Թոխյանը կյանքում չի պատասխանել և չի պատասխանելու»,- ասաց նա։