«Ովքեր քաջություն չունեն առաջին քայլը անելու, մենք ենք անում, միացեք». Պ. Հայրիկյան (տեսանյութ)
Հայաստանում հրատապ սահմանադրական փոփոխություններ կատարելու կարիք չկա։ Սահմանադրական բարեփոխումներ երկրում լինում են այն դեպքում, երբ երկիրը գտնվում է ճգնաժամի մեջ, սակայն մեզ մոտ նման իրավիճակ չկա։ Կարծում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը. «Ընդդիմադիր դաշտում կա հակատրամադրվածություն։ Մի մասն ասում է, որ պետք է ոչ ասել, մյուսը՝ բոյկոտել։ Ե՛ւ ոչ ասողները, ե՛ւ բոյկոտողները իշխանությունների դաշնակիցներն են։ Այս դեպում մնում է միայն միավորվել»։ Իսկ համակարգային փոփոխությունների մասին խոսելիս ԱԻՄ առաջնորդը նկատի ունի բացարձակ ժողովրդավարական համակարգին անցնելը եւ կոչ անում քաղաքական ուժերին միանալ իրեն. «Համախմբվել բացարձակ ժողովրդավարության գաղափարի շուրջ, միասնական ճակատ ստեղծել, օգտագործել այս առիթը, որպեսզի շուտափույթ կերպով մեր երկիրը դառնա Հայաստանի սահմանադրության 2-րդ հոդվածին համապատասխան երկիր, այսինքն՝ իշխանությունը իսկապես պատկանի ժողովրդին»,-ասում է ԱԻՄ առաջնորդը եւ հավելում. «Բոլոր ընդդիմադիր ուժերը հայտարարություն են անում, որ դեմ ենք սահմանադրական բարեփոխումներին, սակայն ոչինչ չեն անում։ Մենք ասում ենք՝ովքեր քաջություն չունեն առաջին քայլը անելու, մենք ենք անում, որոշեք օր եւ համախմբեվենք միասին»։