Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիան քրդերի միջոցով հարցեր է լուծում (տեսանյութ)

Քաղաքականություն
gevorg-nkar

Թուրքիան շարունակում է առերեսվել մի շարք կարևոր խնդիրների հետ` քրդական հարց, Իսլամական պետության վտանգ և կառավարական կոալիցիա կազմելու ճգնաժամ։ Թուրքագետ Գևորգ Պետրոսյանի դիտարկմամբ՝ թուրքական կառավարությունը քրդերի հետ բախումների սրացումով փորձում է լուծում տալ կարևոր ներքաղաքական  խնդիրների։ «Քրդական ուժը թույլ չտվեց Էրդողանի կուսակցությանը միահեծան կոալիցիա կազմել։ Նրանք տանում են այն բանին, որ Թուրքիայում լինեն նոր ընտրություններ։ Դրան զուգահեռ չեն դադարում քննարկումները կոալիցիա կազմելու շուրջ՝ Էրդողանի կուսակցության և Քեմալական ժողովրդարական կուսակցության միջև»,- ասաց նա։