ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի պատասխանը Վարդան Օսկանյանին
Օսկանյանի առաջին հակասահմանադրական ելույթը տապալվեց։ Այսօր երկարատև նիրհից դուրս գալու և կենդանության նշույլներ ցուցադրելու փորձ կատարեց նախկին ԱԳ նախարար, նախկին ԲՀԿ-ական, նախկին քաղաքական փրկիչ, մի խոսքով, խրոնիկ նախկին Վարդան Օսկանյանը։ Դեղին էջերի լավագույն ավանդույթներով Օսկանյանը փորձել է ձգել իր փաստարկները 10 կետի։ Ներկայացված փաստարկների ճնշող մեծամասնությունը չի դիմանում քննադատությանը և հին երգերի անհաջող կրկնություն է հիշեցնում։ Հասկանալի է, որ այս ամառային քաղաքական փարթին թելադրված է եղել հայտնի պրոդյուսերական կենտրոնի կողմից։ Հաշվի առնելով Օսկանյանի բազմակողմ զարգացածությունը` ուզում եմ առաջարկել նրան ուժերը փորձել այլ տասնյակներ գրելով։ Օրինակ` փողերի լվացման տասը մեթոդ կամ` քաղաքական ֆիասկոյի տասը դրսևորում ։ Կամ... շարունակեք ինքներդ։ Մի խոսքով, Օսկանյանի առաջին հակասահմանադրական ելույթը տապալվեց։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն