A
A
Եռօրյա հացադուլ «Մակ»-ի Երևանյան գրասենյակի դիմաց
Օգոստոսի 1-ից եզդիական համայնքի հասարակական գործիչներ «Միջէթնիկ և միջմշակութային համագործակցությունների կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանը և «Շամս» մարդասիրական ՀԿ նախագահ Ռուստամ Բաքոյանը ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի դիմաց եռօրյա հացադուլ են սկսում « Դադարեցրեք մեկ տարի շարունակվող եզդիների ցեղասպանությունը » պահանջով:
Հացադուլի պահանջներն են
-Դադարեցնել մեկ տարի շարունակվող եզդիների ցեղասպանությունը
-Ազատագրել «ԻՊ» ահաբեկիչների կողմից օկուպացված Սինջար/Շանգալ շրջանը
-Եզդիների անվտնագությունն ապահովելու համար շրջանում ստեղծել եզդիական ինքնավարություն
-Ազատել գերության մոտ գտնվող 4000 կանանց եւ երեխաներին
Հիշեցնենք , որ օգոստոսի 3-ին լրանում է Սինջարի շարունավող ցեղասպանության մեկ տարին:
