Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիայի մասնակիցները 30 րոպե ժամանակ են տվել ոստիկաններին

Քաղաքականություն
elektra21

Այս պահին «Ոտքի  Հայաստան» նախաձեռնության անդամները փորձում են նստացույց իրականացնել Հանրապետության հրապարակում, ինչը սակայն թույլ չի տալիս ոստիկանությունը։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ակտիվիստների հավաքը հիմնավորում է որպես՝  անօրինական, նշելով որ այն պատշաճ իրազեկված չէ։ Չկա հավաքի անցկացման թույլտվություն։ Հավաքին մասնակից քաղաքացիները 30 րոպե տվեցին ոստիկաններին՝ իրենց դիրքորոշումը վերանայելու համար, ինչից հետո իրենք կանցնեն անհնազանդության գործողությունների։ elektra1 Հանրապետության հրապարակի մերձակա տարածքում կենտրոնացած են ոստիկանական մեծ թվով ուժեր։ Առակա են նաև մի քանի տասնկյակ ոստիկանական մեքենաներ։