Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլեկտրաէներգիայի սակագնի դեմ մեկնարկած 72 ժամյա նստացույցի կարգը (տեսանյութ)

Քաղաքականություն
akcia2

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ 72-ժամյա նստացույց Երեւանի «Հանրապետության» հրապարակի կենտրոնում Նստացույցի նպատակը Սերժ Սարգսյանի հունիսի 27-ի ելույթից անցել է 1 ամիս, սակայն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիների կողմից բողոք առաջացրած հարցը առ այսօր որեւէ կարգավորում չի ստացել: Մասնավորապես. 1. Միջկառավարական հանձնաժողովի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ներգրավել միջազգային աուդիտորական ընկերություն՝ՀԵՑ-ի բոլոր տարիների գործունեությունը ստուգելու համար,չի մեկնարկել: 2. Բարձրացված սակագնի հիմնավոր լինելը ստուգելու համար միջազգային խորհրդատվական ընկերություն առ այսօր չի ընտրվել: Միայն այսօր ՀԾԿՀ-ն ընդունեց որոշում՝այդ ուղղությամբ ձեռնարկել քայլեր, որոնց ապագան մշուշոտ է:Բացի այդ, ՀԾԿՀ-ն իր որոշմամբ չի ամրագրել, որ խորհրդատվական ընկերության ընտրությանը մասնակցելու են քաղաքացիները, սակայն ամրագրել է, որ ընտրության վերջնական որոշումը ընդունելու է Կառավարության աշխատակազմը: 3. Օգոստոսի 1-ից սակագնի բարձրացման փոխհատուցման ուղղությամբ որեւէ քայլ չի արվել, խնդիրը կարգավորող որեւէ իրավական ակտ չի ընդունվել: Այդ պատճառով «Ոտքի՛Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդը որոշել է Երեւանի «Հանրապետության» հրապարակում անցկացնել 72-ժամյա նստացույց՝կրկին առաջ բերելով բոլոր այն պահանջները, որոնք ի սկզբանե առաջադրվել էին քաղաքացիների կողմից Բաղրամյան պողոտայի ակցիաների ժամանակ: Նստացույցի նպատակն է՝ իրազեկել ՀՀքաղաքացիներին, որ խնդիրը կարգավորելու ուղղությամբ որեւէ գործնական քայլի շխանությունների կողմից առ այսօր չի կատարվել: Նստացույցի անցկացման կարգը - Նստացույցը անցկացվելու է Երեւանի «Հանրապետության» հրապարակի կենտրոնում: - Նստացույցի մասնակիցների թիվը առաջին 24 ժամվա ընթացքում (հուլիսի 27-ի, 18:00-ից մինչեւ հուլիսի 28-ի, 18:00)չի գերազանցելու 30հոգին, 2-րդ 24 ժամվա ընթացքում (հուլիսի 28-ի, 18:00-ից մինչեւ հուլիսի 29-ի, 18:00)՝60 հոգին, իսկ 3-րդ 24 ժամը (հուլիսի 29-ի, 18:00-ից մինչեւ հուլիսի 30-ի, 18:00)՝ 90 հոգին: - Նստացույցը իրականացվելու է 3-ժամյա հերթափոխներով: Յուրաքանչյուր 3 ժամը մեկ, իր հերթափոխը ավարտած խումբը կազմակերպված դուրս է գալու հրապարակի կենտրոնից ՝նրան փոխարինող խումբը մտնելու է հրապարակի կենտրոն: - Արեւից պաշտպանվելու Համար նստացույցի մասնակիցները օգտագործելու են անձնական հովանոցներ: - Նստացույցի մասնակիցները իրենց հետ ունենալու են միայն ջուր: - Նստացույցի վայրում տեղադրված է լինելու 3 պաստառ՝ 3x1,5 մ. չափի: Ոստիկանության աջակցությունը։ Ամեն 3 ժամը մեկ, 1 րոպեով դադարեցնել հրապարակի կենտրոնին հարող փողոցի երթեւեկությունը՝հերթափոխող խմբերի դեպի հրապարակի կենտրոնանցնելու եւ կենտրոնից հետ վերադառնալու համար: Նստացույցի վաղաժամկետ դադարեցումը Նստացույցը կդադարեցվի այն պահին, երբ ՀԾԿՀ-ն՝ Իրավական ակտերի մասինօրենքի 75-րդ հոդվածի պահանջների համաձայն, չեղյալ կճանաչի սակագների բարձրացման իր ընդունած որոշումը: Նստացույցի հետ կապված բոլոր իրավահարաբերությունները կարգավորվում են «Հավաքների ազատության մասին» օրենքի դրույթներին համապատասխան: «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդ Ք. Երեւան, 27 հուլիսի, 2015թ.