Թբիլիսիի օլիմպիական փառատոնին` 23 մարզիկով
Հուլիսի 26-ին Թբիլիսիում մեկնարկող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնին Հայաստանից կմասնակցեն 23 մարզիկ-մարզուհի: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Թբիլիսիում Հայաստանը կներկայացնեն հետեւյալ մարզիկները. Ձյուդո` Գոռ Հովսեփյան (50 կգ), Հարություն Խոջոյան (55 կգ), Տիգրան Բադալյան (60 կգ), Բորիս Շատվերյան (66 կգ), Կարեն Ստեփանյան (73 կգ), Ռոբերտ Կիրակոսյան (81 կգ)։ Մարմնամարզություն` Արթուր Ավետիսյան, Մհեր Տուդոյան, Աննա Ղազարյան։ Աթլետիկա` Գայանե Չիլոյան (արագավազք 100 մ եւ 200 մ), Յանա Աբրահամյան (հեռացատկ), Ռաֆայել Շտայան (հեռացատկ), Էլլադա Ալավերդյան (վազք 1500 մ)։ Թենիս` Դավիթ Նազարեթյան, Գեւորգ Բայաթյան, Մարինե Դավթյան, Տաթեւիկ Ջալաթյան։ Լող` Արտաշես Ադամյան, Ռուբեն Ղարիբյան, Վարդան Ղարիբյան (ազատ լողաոճ, 50մ, 100մ և 200մ)։ Հեծանվային սպորտ` Ռոբերտ Խաչատրյան, Լեւոն Լավչյան։ Ընդհանուր առմամբ սպասվում է, որ փառատոնին կմասնակցեն 49 երկրների 14-18 տարեկան մոտ 4000 մարզիկ-մարզուհիներ: