Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գևորգ Եղիազարյանը օգոստոսին կմեկնի Գերմանիա՝ բուժման

Հասարակություն
gevorg

2011-ին հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում հակառակորդի կողմից վիրավորում ստացած Գևորգ Եղիազարյանն արդեն հաջորդ ամսվա ընթացքում կմեկնի Գերմանիա՝ բուժման երկրորդ կուրսն անցնելու։ Գևորգի հետ Գերմանիա է մեկնելու նաև նրա ընտանիքը։ Պաշտպանության նախարարությունը դժվարին վիճակում հայտնված զինծառայողի բուժման առաջին կուրսի համար վճարել էր 70.000 դոլար, սակայն բուժման երկրորդ կուրսի գումարը չէր կարողացել տրամադրել։ Քաղաքացիների նախաձեռնությամբ սկսվել էր դրամահավաք, հավաքվել էր մոտ 37,000 դոլար, պակասող 23 հազար դոլարն էլ տրամադրել էր Կառավարությունը։