Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տուսկ. «ԵՄ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը». Ազատություն

Քաղաքականություն
E5DCB320-BC39-4F8B-8D86-AE5BD36E342E_w640_r1_s_cx0_cy7_cw0

Եվրամիությունը վերահաստատում է իր մոտեցումը` ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը: Եվրամիությունն ու դրան անդամակցող պետությունները նաև չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը», - այսօր կեսօրին Բաքվում Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ավարտին հայտարարեց Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Նրա խոսքով՝ հակամարտության գոտում առկա ստատուս-քվոն չի կարող մնայուն լինել: «Եվրամիության համար Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը շարունակում է առաջնահերթություն մնալ: Մենք նաև շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած բանակցային ջանքերին»,- ասաց Տուսկը: Հարկ է նկատել, որ չնայած Բաքվի և Արևմուտքի հարաբերություններում վերջին շրջանում նկատվող լարվածությանն ու Իլհամ Ալիևի՝ անցած շաբաթ արած կտրուկ հայտարարություններին, թե Ադրբեջանին եվրոպական ինտեգրման գաղափարն ընդհանրապես չի հրապուրում, Տուսկին Ադրբեջանի նախագահի ամառային «Զագուլբա» նստավայրում այսօր դիմավորեցին արարողակարգային բոլոր կանոնների խիստ պահպանմամբ` փողային նվագախմբից մինչև պատվո պահակազոր: Մանրամասներն՝ այստեղ