Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման 85 դեպք՝ 3 ամսում. ՀՔԱՎ

Քաղաքականություն
24.09.1

ԶԼՄ-ների մշտադիտարկման ընթացքում հաշվետու ժամանակահատվածում` 2015թ. ապրիլ-հունիս ամիսներին, արձանագրվել է ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքի խախտումների 85 դեպք: Նախորդ եռամսյակի համեմատությամբ դեպքերի թիվն աճել է 29-ով (կամ 52%-ով): Արձանագրված դեպքերից 49-ը տեղի են ունեցել հավաքների ժամանակ կամ հավաքներին մասնակցելու հետևանքով, որը նախորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատությամբ աճել է 11-ով (կամ 29%-ով), իսկ անհատական դեպքերի թիվն աճել է 18-ով (կամ 50%-ով): Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ