Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հրանուշ Հակոբյանը պետք է վիզա դնի, որ նախագահը գնա արտասահման» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Isagulyan1

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը Սահմանադրության նախագիծը բնութագրում է «Մատյան ողբերգության»: «Հենց առաջին գլուխներից այս Սահմանադրությունն առաջացնում է խառնաշփոթ, էս Սահմանադրությունով իշխանությունը ժողովրդից ուղղակի խլվում է: Դա պետական հանցագործություն է, քանի որ գործող Սահմանադրության մեջ նշված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Իսկ նոր Սահմանադրության մեջ դրա մասին ոչ մի խոսք նույնիսկ չկա: Գլուխներից մեկի մեջ գրված է , որ մարդու իրավունքներն ու պարտականությունները պաշտպանելը հանրային իշխանության պարտավորությունն է, իսկ ես չեմ հասկանում հանրային իշխանությունը որն է: Երկրորդ գլխում գրված է՝ յուրաքանչյուր մարդու կյանքի իրավունքի մասին, սակայն հետո նշում են, թե մարդուն   կյանքից զրկելը կարող է լինել միայն բացարձակապես անհրաժեշտության դեպքում: Այսինքն` մարդուն կյանքից զրկելու բացարձակապես անհրաժեշտությունը որն է, եթե ինքնապաշտպանությունը նկատի ունեն, թող դա հստակ գրվի, որ այսպիսի տարակարծությունների առիթ չհանդիսանա: Հինգ տեղ խոսում են կնոջ և տղամարդու փաստացի իրավահավասարության մասին: Ես դեմ չեմ դրան, բայց ինչու են հինգ տեղ անընդհատ շեշտում դրա մասին կամ ինչ է նշանակում բացարձակ իրավահավասարություն, ի՞նչ է, տղամարդկանց է՞լ պետք է այսուհետ խնդրենք, որ երեխաներ ունենան: Մենաշնորհը չեն արգելում, սակայն մյուս գլխում սահմանափակում են դրա չարաշահումը, բայց որն է այդ չարաշահումը: Օրինակ, ոնց ենք հասկանալու՝ Սամվել Ալեքսանյանը կամ մյուսները չարաշահում են իրենց մենաշնորհները, թե ոչ»,- Սահմանադրության նախագիծը գլուխ առ գլուխ վերլուծելով շեշտում է Գառնիկ Իսագուլյանը: Նրա մոտ այնպիսի տպավորություն է, որ հանձնաժողովի անդամները ՝ Իտալիայից, Ֆրանսիայից կամ այլ երկրներից, ով ինչ իմացել է, փորձել է ընդգրկել նոր Սահմանադրության մեջ՝ առանց հաշվի առնելու որքանով է դա համապատասխանում մեր երկրին: Անդրադառնալով կառավարման համակարգին՝ պարոն Իսագուլյանը առանձնացրեց մի շարք դրույթներ, որոնք ևս նրա համար անհասկանալի ու անընդունելի էին: Ըստ նոր սահմանադրության ԱԺ-ն ժողովրդի ներկայացուցչությունն է և ԱԺ-ն սահմանված կարգով տեղեր է ապահովում ազգային փոքրամասնությունների համար: Պարոն Իսագուլյանի համոզմամբ՝ երկրի նախագահն ըստ նոր սահմանադրության՝ բացարձակ խեղկատակ է, բացարձակապես ոչ մի լիազորություններ չունի ՝ ի տարբերություն վարչապետի: «Խեղճ նախագահը, որպեսզի գնա արտասահման, պետք է անպայման Հրանուշ Հակոբյանը վիզա դնի, որ նա կարողանա գնալ, թե չէ՝ առանց նրա թույլտվության ո՞նց է գնալու: Կամ ինչ-որ բան անելու համար նախագահը պետք է ունենա կոմունալ բաժնի ղեկավարի թույլտվությունը և այլն և այլն: Այսինքն՝ նախարարն ավելի շատ լիազորություններ ունի, քան նախագահը,ապա այդ դեպքում ինչո՞ւ եք նախագահ ընտրում ընդհանրապես: Էդ խեղճ մարդը ինքնուրույն իրավունք չունի նույնիսկ հիվանդանալու կամ մահանալու ՝մարդա չէ՞ իրավունք ունի մահանալու»: