A
A
Ազատության հրապարակում Հայրիկյանը հավաք կանցկացնի
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 18.07.2015թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Պարոյր Հայրիկեանի իրազեկումը՝ 2015 թվականի հուլիսի 24-ին ժամը 19:00-ից մինչև ժամը 21:00-ն Երևան քաղաքի Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ: Քննարկվելու է սահմանադրության նոր նախագիծը։ Ըստ hayrikyan.com_ի՝ «հրապարակված նախագիծը հանրային քննարկման չի արժանացել, դա բարեփոխում չէ, այդտեղ մոդել չկա, ու մենք կներկայացնենք մեր պատկերացումները»: Միայն «ոչ» ասում են նրանք, որոնք թույլ են ու «հավես չունեն քննարկելու»: