Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրացական ակումբը հանդես կգա Ռուսաստանում

Սպորտ
sport-basketbol2

Վրաստանը ներկայացնող «Վիտա» բասկետբոլային ակումբը հանդես կգա բասկետբոլի ՎՏԲ-ի Միասնական լիգայում: Այդ մասին տեղեկացնում է լիգայի պաշտոնական կայքը: Ըստ լրատվամիջոցի, Թբիլիսին ներկայացնող ակումբը 2015-16թթ. առաջնությունում կփոխարինի Սամարայի «Կրասնիե Կռիլյա» թիմին: «Վիտան» միակ ակումբն է, որ մասնակցության ճիշտ հայտ է ներկայացրել: Լիգայում հանդես գալու ցանկություն ունեցող ակումբներից պահանջվում է ապահովել մարզադահլիճի հաճախելիությունը եւ լավ պայմաններ ստեղծել հեռարձակման համար: Վրաստանում բասկետբոլը սիրված մարզաձեւ է: Օրինակ, վերջերս Վրաստանի ուսանողական խաղերում կայացած եզրափակիչ հանդիպմանը ներկա է եղել 8000 հանդիսական, ինչը դժվար է պատկերացնել անգամ Ռուսաստանում», - ասել է ՎՏԲ Միասնական լիգայի պատվավոր նախագահ Սերգեյ Իվանովը: Նշենք, որ առաջնությանը մասնակցում են 16 ակումբներ, որոնցից 9-ը ներկայացնում են Ռուսաստանը, իսկ մնացած 7-ը` այլ երկրներ (Բելառուս, Ղազախստան, Ֆինլանդիա, Լատվիա, Էստոնիա, Չեխիա, Վրաստան):