A
A
Հատուկ օլիմպիական խաղերին` 5 մարզիկով
Հուլիսի 22-ին Լոս Անջելեսում մեկնարկող աշխարհի հատուկ օլիմպիական ամառային խաղերին Հայաստանից կմասնակցեն մտավոր սահմանափակումներով 5 մարզիկ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունը ներկայացնող մեր մարզիկները հանդես կգան աթլետիկա, լող եւ սեղանի թենիս մարզաձեւերում: Խաղերը կավարտվեն օգոստոսի 3-ին: