Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահե Բաղդասարյանը` Նանա Ալեքսանդրիայի գավաթակիր

Սպորտ
sport-chess-poti1

Հայաստանի շախամատիստ Վահե Բաղդասարյանի հաղթանակով ավարտվեց Փոթիում կայացած Նանա Ալեքսանդրիայի գավաթի խաղարկությունը: Մեր հայրենակիցն այսօր կայացած վերջին պարտիայում պարտության մատնեց վրացի Գիգա Քուպարաձեին եւ վաստակեց 7 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեցին նաեւ ուկրաինացի Ալեքսանդր Զուբովը եւ վրացի Լուկա Պայչաձեն, սակայն լրացուցիչ գործակիցներով առաջին տեղը, այնուամենայնիվ, բաժին հասավ Վահե Բաղդասարյանին: Մեր մյուս շախմատիստներից Դավիթ Շահինյանը մրցաշարն ավարտեց 5-րդ, Գեւորգ Հարությունյանը` 8-րդ, Հովիկ Հայրապետյանը` 10-րդ տեղում: