Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

600 000 իրազեկման թռուցիկ. «Ոտքի Հայաստան»-ը շարունակելու է պայքարը (տեսանյութ)

Քաղաքականություն
davit5

Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը, որին մասնակցում էր մոտ 200 քաղաքացի։ Նախաձեռնության անդամները հայտարարեցին խորհուրդ ստեղծելու մասին, որը պետք է համակարգի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման և սահմանադրական փոփոխությունների անցկացման դեմ պայքարը։ Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ իրենք Հայաստանում բնակվող ավելի քան 600 000 ընտանիքի բաժանելու են իրազեկման թերթիկներ, իրականացնելու են բողոքի գործողություններ՝ փակելու են գխավոր ճանապարհներ, անցկացնելու են հանրահավաքներ և   ճնշման միջոցով ստիպելու են իշխանություններին  կատարել   իրենց պահանջները։