Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացիները կարող են ներկայացնել սահմանադրության իրենց տեսլականը

Քաղաքականություն
7f9fe42b8faed885821cc8e70b4d83f6

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը համարում է, որ Սահմանադրության նոր նախագիծը տալիս է ստեղծելու ժողովրդավարության այն վիճակը, որը սահմանել է Պոպերը. «Ժողովրդավարությունն այն է, երբ ժողովուրդը կարողանում է առանց արյունահեղության ընտրել ու փոփոխել իր կառավարությունը»։ Ըստ սահմանադրագետի՝ առաջարկվող Սահմանադրությամբ՝ կառավարությունն այլևս պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն չի ունենալու. «Իրենց հարց են տալու՝ բա դուք խոստանում էիք ձեր ծրագրով իրականացնել սա կամ սա, արե՞լ եք, թե՞ չեք արել։ Ընտրողը ինքը կարող է շատ հեշտությամբ կողմնորոշվել»։ Հարցին, թե ինչո՞ւ նախագծով ֆիքսված չէ ԱԺ-ում պատգամավորների հստակ թիվը, այլ նշված է՝ «առնվազն 101», պարոն Պողոսյանը նշում է. «Եթե առաջին փուլի արդյունքներով ձևավորվում է մեծամասնություն, և երկրորդ փուլի կարիք չկա, ուրեմն ԱԺ պատգամավորների թիվը 101 է։ Եթե այդ դեպքը չի և երկրորդ փուլ է իրականացվում, հաղթող ուժը ստանում է հավելյալ մանդատներ։ Այդ հավելյալ մանդատներն ինքը ստանում է պատգամավորների թվի մեծացմամբ, այլ ոչ թե այն մանդատներից հանելով, որոնք ստացել են պարտված կուսակցությունները» Վարդան Պողոսյանի պնդմամբ՝ առաջարկվող տարբերակը դեռևս շտկելու կարիք ունի. «Իսկ ո՞վ է խանգարում, որ քաղաքացիները ներկայացնեն իրենց դիտարկումները կամ տեսլականը»։