Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցարարները նամակ ներկայացրին գլխավոր դատախազին

Քաղաքականություն
32

Այս պահին ակտիվիստները գտնվում են Երևանի գլխավոր դատախազության շենքի առջեւ: Թեեւ նախաձեռնությունը նախատեսել էր, որ գլխավոր դատախազության շենք կմտնեն 3 հոգով, սակայն ոստիկանության պահանջով «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներիցներս մտան երկուսը: Մտնելով գլխավոր դատախազության շենք, նրանք նամակ-պահանջագիր հանձնեցին, որով պահանջում են քրեական գործ հարուցել այն անձանց նկատմամբ, որոնք հունիսի 23-ին քաղաքացիների նկատմամբ բռնություն են գործադրել: Հիշեցնենք, որ քաղաքացիները պահանջում են, որպեսզի պատասխանատվություն կրեն ոչ միայն ոստիկանները, այլ նաեւ քաղաքացիական հագուստ կրող անձիք, ովքեր եւս բռնություն են գործադրել ե՛ւ քաղաքացիների ե՛ւ լրագրողների նկատմամբ: 6   4   5