Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստերլիգովը ժամանակավորապես հեռանում է Ղարաբաղից. ինչու էր նա եկել (տեսանյութ)

Քաղաքականություն
sterligov

Այսօր ռուս գործարար Գերման Ստերլիգովը, որ օրեր առաջ ընտանիքով տեղափոխվել էր ԼՂՀ, Շուշիում ասուլիս է տվել։ Ստերլիգովը նշել է, որ չի ցանկանում, որ խոսեն, թե ինքը թաքնվում է ԼՂՀ-ում, այդ իսկ պատճառով որոշել է հինգշաբթի մեկնել ՌԴ: «Ես կմեկնեմ Ռուսաստան, որպեսզի չասեն, թե թաքնվում եմ հետաքննությունից, իսկ ընտանիքիս կթողնեմ  հայերի մոտ։ Մի քանի օր կանցկացնեմ ՌԴ-ում, որ ԼՂՀ-ին և Ռուսաստանին չկռվեցնեմ միմյանց  հետ, նրանք պետք է մերձենան, ոչ թե կռվեն: Հետո կվերադառնամ և կշարունակեմ զբաղվել գյուղատնտեսությամբ: Կինս նորաձևության տուն կբացի»,- հավելել է նա: Պատասխանելով հարցին, թե ինչու է որոշել հաստատվել հենց ԼՂՀ-ում, պատասխանել է հետևյալը. «Իմ գլխավոր խնդիրն էր ապահովել ընտանիքիս անվտանգությունը, հեռու լինել վատ օրինակներից: Ցանկանում էի, որ նրանք մեծանան նորմալ մարդկանց շրջապատում: Ավելին՝ տեսանյութով