«Ոչ թալանին» նախաձեռնությունը երթով կգնա դատախազություն
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ՝ ի գիտություն է ընդունվել «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամների իրազեկումը` հուլիսի 14-ին ժամը 18.30-21.00 «Մոսկվա» կինոթատրոնին հարող տարածքում /Շառլ Ազնավուրի անվան հրապարակ/ հավաքի եւ «Մոսկվա» կինոթատրոնին հարող տարածքից՝ Թումանյան փողոց–Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց–Հանրապետության հրապարակ–Վ. Սարգսյան փողոց–ՀՀ Գլխավոր Դատախազության շենքի դիմացի մայթ եւ «Երեւանի 2750-ամյակի» պուրակի տարածք երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի կայքից։ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն «Ա1+»-ին հայտնեց, որ հենց Շառլ Ազնավուրի անվան հրապարակից մեկնարկած երթով պահանջելու են պատժել այն ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ին բռնի ուժ են կիրառել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ։