Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Ղազարյանը պարգեւատրել է պատանի մարմնամարզիկներին

Սպորտ
sport-shahinjan

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ներկա է գտնվել օլիմպիական խաղերի չեմպիոն Հրանտ Շահինյանի անվան հուշամրցաշարի եզրափակիչ մրցումներին: Հուշամրցաշարը մեկնարկել է հուլիսի 7-ին, որին մասնակցել են Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի 6-11 տարեկան 110 տղաներ եւ աղջիկներ: Ըստ տարիքային խմբերի տղաներից հաղթող են ճանաչվել Էրիկ Բաղդասարյանը, Ռոբերտ Գյուրումյանը, Յուրի Նազարյանը, Գեւորգ Պետրոսյանը, Արսեն Շավոյանը: Աղջիկներից հաղթել են Նարե Մանուկյանը, Սիլվի Բաղդասարյանը, Արինա Եգանյանը, Մարգարիտա Բոյաջյանը: Գաբրիել Ղազարյանը պարգեւատրել է բազմամարտի հաղթող եւ մրցանակակիր տղաներին` մաղթելով նրանց մեծ ձեռքբերումներ իրենց հետագա մարզական կյանքում. «Դուք հաղթել եք այնպիսի տիտղոսակիր մարզիկի հուշամրցաշարում, որն իրավամբ հայ ազգի պարծանքն է: Ես բոլորիդ մաղթում եմ աշխատասիրություն և համառություն նրա օլիմպիական տիտղոսին արժանանալու համար», - պատանի մարմնամարզիկներին ասել է նախարարը: