A
A
Ավստրիայի դեսպանը հետաքրքրվել է ՕԵԿ-ի «Հայկական վերածնունդ»-ով
Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կուսակցության կենտրոնական գրասենյակում հանդիպել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին, արտաքին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Դեսպանի խնդրանքով` «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդը ներկայացրել է «Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման ձևավորման ընթացքը, ինչպես նաև տեսակետները Հայաստանի ներքաղաքական գործընթացների և արտաքին քաղաքական օրակարգում առկա հիմնահարցերի վերաբերյալ: ՕԵԿ