Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը երթ թույլ չի տալու. Վ. Օսիպյան (տեսանյութ)

Քաղաքականություն
osipyan-sanasaryan

Այս պահին «Լուսավորության» հանրահավաքը դիտեք «Ա1+»-ի ուղիղ եթերում։ Հանրահավքից հետո նախաձեռնության անդամները նախատեսում են երթ։ Երեւանի փոխստիկանապետ Վալերի Օսիպյանը «Ա1+»-ի այն հարցին, թե ինչով է պայմանավորված ոստիկանական ուժերի ուժեղացված հսկողությունը, փոխստիկանապետը նշեց, որ իրենք իրականացնում են կանխարգելիչ աշխատանքներ, որպեսզի հասարակական կարգը էլ ավելի պատշաճ լինի.«Այս հավաքը անօրինական է, իրազեկված չէ։ Սակայն ոստիկանությունը Ազատության հրապարակում անցկացվող հանրահավքը թույլատրում է, քանի որ խաղաղ բնույթ է կրում։ Հետագայում երթ ունենալու ցանկությունը դիտվելու է որպես անօրեն եւ ոստիկանությունը թույլ չի տալու դա»,-ասաց Վ. Օսիպյանը